Լրահոս

19.03.2012 14:37


Հրայր Թովմասյանը զոռով «որս» չի անում և Գեղամյանի գրքերը չի կարդում

Հրայր Թովմասյանը զոռով «որս» չի անում և Գեղամյանի գրքերը չի կարդում

ՀՀ արդարադատության նախարար, նորաթուխ ՀՀԿ–ական Հրայր Թովմասյանը պնդում է, որ իրեն չեն ստիպել կուսակցական դառնալ, և նախապես ձեռք բերված պայմանավորվածության խախտում չի եղել։

–Ժողովրդական խոսք կա՝ զոռով որսի տարած շունը որս չի անի։ Զոռով կուսակցական դարձած ո՛չ նախարարը, ո՛չ պատգամավորը ոչ մեկին պետք չեն,–ասել է Հ. Թովմասյանը՝ հավելելով, որ մեկ տարին բավարար ժամանակ էր որոշում կայացնելու համար.

–Առաջին շփումը հանրապետության նախագահի հետ ես սկսեցի սրանով՝ պարո՛ն նախագահ, սա առաջին դեպքն է, որ ես Ձեզ դիմում եմ ոչ որպես հանրապետության նախագահի, և մեր զրույցը ոչ թե ՀՀ նախագահի և նախարարի զրույց է, այլ կուսակցության ղեկավարի և կուսակցության անդամի զրույց։ Եվ պիտի ասեմ, որ շեշտադրումները որոշակի այլ էին։ Ես այլ բաներից էի խոսում, քան բոլոր այն դեպքերում, երբ որպես նախարար էի՝ քաղաքական հեռանկարից, ապագայից։

Հրայր Թովմասյանը հավելել է նաև, որ չի նեղվում, օրինակ, Շուշան Պետրոսյանի, Արտաշես Գեղամյանի, Խոսրով Հարությունյանի հետ նույն ցուցակում հայտնվելուց։ Իսկ այժմ ընթերցում է Թումանյանի, Նար–Դոսի, Շիրվանզադեի, Լեոյի հրապարակախոսական–քննադատական հոդվածները։

«7օր»–ի հարցին՝ Գեղամյանի գրքերը չի՞ կարդում, Հ. Թովմասյանը պատասխանել է.

–Թե ինչ եմ կարդալու, ինչ չեմ կարդալու... երբ ինչ–որ բան կարդում ես, չի նշանակում, որ դրա հետ համաձայն ես...չեմ կարդացել. որ ժամանակ ունենամ, կկարդամ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը